կարևոր
5719 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-02 17:32
Քաղաքական Իրավական

Երեւի մոտակա ժամանակներս տարածք չեն հանձնելու, դրա համար ինձ բաց թողեցին․ Գարիկ Գալեյան

«Անկեղծ ասած, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նման տրամադրվաությամբ չէի եկել, բայց հասկացա, որ դեռ  մոտակա ժամաներս տարածք չունենք հանձնելու, դրա համար երեւի բաց թողեցին»,-դատարանի դահլիճից ազատ արաձկվելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ 

Նա ընդգծեց, որ պետք է կարողանալ ազգովի ոտքի կանգնել ու փրկել գոնե Հայաստանը, քանի որ Արցախն արդեն կարցրել են։

«Իրենք Արցախն էին հանձնում, դրա համար ես անազուտության մեջ էի գտնվում։ Այս երկրում երևի միայն հերոսածին ծնողներն են խանգարում ու երևի մեր կոչին  հանրության կարթանացներ ու դրա համար անզատության մեջ էի գտնվում և, իհարկե, իրենց շառով»,- ասաց Գալեյանը։ 

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ՝ վերացրեց կալանքը, որպես խափանման միջոց, կիրառեց գրավը՝ 2 միլիոն դրամի չափով, տնային կալանքը՝ 2 ամսով։ Դատավորը նշեց, որ այսօրվանից սկսած` նա չի կարող լքել իր բնակության վայրը։Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով եւ թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։