|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանի որոշմամբ՝ մայիսի 2-ին Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկու անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչեւ վեցական ամսով: Հանձնաժողովի գործունեության ժամկետը հոկտեմբերին արդեն մեկ անգամ երկարացվել էր: Այսինքն՝ սա վերջին անգամն է, որ հանձնաժողովի գործունեությունը երկարացվում է, իսկ արդեն 6 ամսից՝ հոկտեմբերին, քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցը՝ պատերազմի հանգամանքների վերաբերյալ, պետք է արդեն պատրաստ լինի:
Քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացվում է ԱԺ նախագահին, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: 44-օրյա պատերազմի ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թ.-ի փետրվարի 10-ին: Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները, իսկ ընդդիմությունը հենց սկզբից բոյկոտել է այն:
Ամբողջությամբ հոդվածը ՝ օրաթերթի այսօրվա համարում