Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նախաձեռնած` ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր Աշխատանքային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որի մշակումը պայմանավորված է 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող անձանց համար լրացուցիչ աշխատանքային իրավունքների երաշխիք սահմանելու անհրաժեշտությամբ: Այսինքն` նախատեսվում է մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում պահպանել կամավորականների աշխատանքն ու վարձատրությունը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց հիմնական զեկուցող` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին`ասելով, որ իսկապես աշխատանքի պահպանման խնդիրն առկա է հատկապես մասնավոր սեկտորում: «Որտե՞ղ է հստակ երաշխիքը, որ մարդը հստակ մեկնել է առաջնագիծ, այլ ոչ, իր տան դիվանին նստած, հայտարարել, որ գնացել է առաջնագիծ: Կա'մ զինկոմիսարիատից, կա'մ Արցախից տեղեկանք պետք է տրվի, որ մարդը մասնակցել է մարտական գործողություններին: Շատ գործատուներ, որոնք վարձատրությունից կամ աշխատատեղից մարդուն զրկել են, հստակ կարողացել են ապացուցել, որ մարդն առաջնագիծ մեկնած չի եղել»,- ասաց պատգամավորը:
Նախարարը նշեց, որ, իսկապես, առաջարկվող կարգավորումը չպետք է նոր կարգավորումների խնդիր առաջացնի, ուստի առաջարկվում է, որ կամավորականը կարող է հարգելի բացակայել ու աշխատանքից բացակայել պետական լիազոր մարմնի կողմից կամավորական համարվելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ բացակայության ընթացքում վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով: