կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 16:54
Հասարակություն

Պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի և տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել. Մակունցը` Արցախի ղեկավարությանը մասնակցության հրավեր չուղարկելու մասին

Պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի և տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել. Մակունցը` Արցախի ղեկավարությանը մասնակցության հրավեր չուղարկելու մասին

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հետաքրքրվել, թե ինչու էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 28-ին Ապարանում մասնակցում Բաշ-Ապարանի ճակատամարտի 101-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Քննչական կոմիտեի նախին նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից, որին ներկայիս իշխանությունները բազմիցս մեղադրել են մարտիմեկյան իրադարձությունները կոծկելու մեջ։

Նրա խոսքով`վերոհիշյալ հարցին առավել ստույգ կպատասխանի Տիգրան Ավինյանի գրասենյակը։

«Իրավիճակին իսկապես չեմ տիրապետում ու չգիտեմ՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել։ Հստակ պարզաբանում կտան Տիգրան Ավինյանի գրասենյակն ու մարզպետարանը։ Կարող եք դիմել, որպես չորրորդ իշխանություն, և իմանալ, քանի որ ձեր իշխանությունը պակաս չէ»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչու Առաջին Հանրապետության տոնին Արցախի ղեկավարությունը մասնակցության հրավեր չէր ստացել, և թե արդյո՞ք սա լարվածության արդյունք է, Լիլիթ Մակունցը շեշտեց, որ այս հարցի պատասխանն էլ ոչ թե ինքը, այլ  պետական արարողակարգի ծառայությունը պետք է տա։

«Ես սա լարվածության հետ չեմ կապի: Իհարկե, ընդունելի չեմ համարում։ Թե ի՞նչն է պատճառը, կարծում եմ,  պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի և տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա։