Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հայտարարություն է տարածել, որում, ըստ Yerkir.am-ի, մասնավորապես, նշվում է.
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը:
Իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից`
❌դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը
❌բուհական ծրագրում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը
❌ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը)
❌թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները
փաստեր են, որոնք խոսում են նախարարի`մեր`հայկական ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիր ու անթաքույց հեգնական վերաբերմունքի մասին:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը»: