Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր ՀՀ նախագահի ներկայացրած` Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ միջև ստորագրված` Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ պայմանագիրը վավերացնելու մասին հարցը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է 5 միլիարդ դոլարի սահմանագծին, և Հյուսիս-հարավ մայրուղուն տրամադրված վարկային միջոցների հետ կապված` Վերահսկիչ պալատը աղմկահարույց տվյալներ է ներկայացրել:
«Մամուլում տարբեր վերլուծաբաններ բացահայտումներ են արել, որ վարկն անարդյունավետ է օգտագործվել, «ատկատների» փառահեղ մեխանիզմի հետ կապված` շատ բացահայտումներ կան: ԲՀԿ խմբակցությունը առաջարկ է ներկայացնելու, որ այսուհետ, նախքան հերթական վարկ վերցնելը, խորհրդարանում հաշվետվություն ներկայացվի, թե ինչպես են ծախսվել վիճահարույց վարկային միջոցները: Մինչև նոր վարկային բեռ վերցնելը` հաշվետվություն պետք է ներկայացվի կասկածելի վարկային միջոցների մասին: Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի նոր վարկային բեռ ստանձնելու պարտավորությանը: Եկեք ստախանովյան տեմպերով երկրի վարկային բեռը չավելացնենք»,- ասաց պատգամավորը: