կարևոր
3025 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-02 16:07
Հասարակություն

Ալկոհոլային ոլորտում վերահսկողություն չկա, նույնիսկ մահացության դեպքեր են լինում․ Գառնիկ Դանիելյան

Կա մի կարևոր հարց, որը վերաբերվում է ալկոհոլային խմիչքների արտադրությանը։ Կան բազմաթիվ ահազանգներ, որ այդ ոլորտով զբաղվող կազմակերպությունները, որոնք ալկոհոլային արտադրությամբ են զբաղվում, պետական պատշաճ վերահսկողության բացակայության արդյունքում դեպքեր են տեղի ունենում, երբ այդ կազմակերպության արտադրանքից օգտվելով ընդհուպ  մահացության դեպքեր են տեղի ունենում։ Դա շատ կարևոր հարց է, որի շուրջ պետք է կենտրոնացնել վերահսկողությունը, որը պետք է իրականացվի պատշաճ կերպով։ Այս մասին ԱԺ հերթական նիստին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երկրորդ հարցը վերաբերվում է այդ վերահսկողությանը։ Բազմաթիվ հարցումներ եմ ուղղարկել ճշտելու համար, արդյոք ունենք այքպիսի լաբորատորիաներ, որտեղ պարզում են այդ սպիրտերի բաղադրությունը։ Ի՞նչ է մտնում այդ սպիրտերի մեջ, և այդ հարցերի պատասխանը երբեք չեմ ստացել, որովհետև պատասխանները գալիս են, կարդալով կոնկրետ չես կարողանում հասկանալ մեր պետությունը այս առումով վերահսկողություն իրականացնո՞ւմ է, կա՞ն այդ լաբորատորիաները։ Շատ դեպքերում սպիրտերը խառնում են  և դրա պատճառահետևանքային կապը շատ տխուր է լինում։ Այս հարցերին շատ ուշադիր պետք է լինել»,- ասաց նա։