Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021-2026թ․-ի ծրագրում, ինչպես նաև ձեր նախընտրական ծրագրում, ձեր թիմը իր ընտրողներին խոստացել էր օրենսդրական բարեփոխումների իրականացում՝ ուղղված տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Այս մասին ԱԺ նստին դիմելով Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Ընդունո՞ւմ եք, որ ՏԻՄ ընտրության կատարման մասով ժողովրդի քվեարկության արդյունքների նկատմամբ պետական հարգանքի դրսևորումը անհրաժեշտություն է, ինչպես նաև ինքնակառավարման սկզբունքի կեսագործում։ Ընդունո՞ւմ եք այն փաստը, որ կայացած ընտրությունների պարագայում, համայնքի բնակիչները իրենց ընտրությամբ արդեն որոշել են, թե իրենց համայնքի կառավարման գորընթացում, որ քաղաքական ուժին են ամենաշատը վստահում։
2022թ․-ին իրականացվե՞լ է որևէ օրենսդրական բարեփոխում, որը միտված կլինի տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ ՏԻՄ օրենքի 2022թ․-ի կատարած փոփոխության արդյուքնում, եթե համայնքում համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու առաջին նիստը ինչ-որ պարագայում չի կայանում, ապա վարչապետին տրվում է լիազորություն իր նախասիրությամբ նշանակել պաշտոնակատար, համայնքի ղեկվարի, առանց հաշվի առնելու այն փաստը, որ համայնքի բնակչությունը արդեն ընտրել է այն քաղաքական ուժին, որին վստահել է համայնքի ղեկավարումը։ Ինչպե՞ս է սա և տեղական ինքնակառավարման գաղափարները իրար հետ հարաբերվում։