|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այս տարի Ամանորին ալկոհոլային թունավորման դեպքերը մի փոքր ավելի են եղել, քան նախորդ տարի: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Ըստ նրա` այս տարի գրանցվել է ալկոհոլային թունավորման 28 դեպք՝ նախորդ տարվա 23-ի փոխարեն: «Չնայած դրան` այս տարի, բարեբախտաբար, մահվան դեպք չի արձանագրվել: Նախորդ տարի գրանցվել էր մահացության երկու դեպք, երկուսն էլ 50-ամյա տղամարդիկ էին` խրոնիկ ալկոհոլիկներ»,- ասաց Գաբրիելյանը:
Ի դեպ, այս տարի ալկոհոլից թունավորվածների թվում եղել են նաև կանայք:
Հիշեցնենք, որ Գաբրիելյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ վերջին տարիներին Հայաստանում ալկոհոլային թունավորման դեպքերը բացառապես շատ խմելու հետևանքով են լինում, այլ ոչ թե խմիչքի որակի: