Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել երեկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` Տիգրանակերտում անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունների մասին. տեղեկացնում է Haberturk-ը:
«Մինչ այսօր ոչ ցանկալի դեպքեր տեղի ունեցան: Սղերդում սպանվեց երկու մարդ, և եղան նման այլ սպանություններ: Այս բոլորը հաշվի առնելով` կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունների վրա, դժբախտաբար, բացասական ազդեցություններ եղան: Սակայն ընտրություններից ուղիղ երկու օր առաջ տեղի ունեցած այս պայթյունների նպատակը ընտրությունների վրա ստվեր գցելն է»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Նշելով, որ ցավակցելու նպատակով ընկերների միջոցով փորձել է կապ հաստատել քրդամետ կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի հետ, սակայն նա անհասանելի է եղել և լավ է, որ նա կկարողանա այդ մասին իմանալ այս հայտարարության միջոցով, Էրդողանը հայտնել է նաև, որ ընտրություններն ամեն դեպքում տեղի են ունենալու: Նրա խոսքով` անվտանգության բոլոր միջոցները ձեռնարկված են, և ինքը հուսով է, որ ընտրությունները կիրականացվեն լավ պայմաններում:
«Նման դեպքեր միշտ էլ տեղի են ունենում: Սա միայն Թուրքիայում տեղի ունեցող դեպք չէ: Աշխարհում ընտրությունների նախօրեին նման դեպքեր լինում են»,- ասել է Էրդողան ու ցավակցել մահացածների ընտանիքներին, նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: