|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Օրերս հարցում էի ուղարկել Առողջապահության նախարարությանը՝ առաջարկելով, որ «Անպտղության հաղթահարման» ծրագրի շահառու հանդիսացող սահմանամերձ գյուղերի բնակիչների համար բացի 1-ին անվճար արտամարմնային բեղմնավորման փորձի հնարավորությունից, երկրորդ փորձի դեպքում սահմանվի եթե ոչ անվճար, ապա գոնե առավել մատչելի և հասանելի վճար։
Նշենք, որ խոսքը 600-650 հազար դրամի մասին է, ինչը բավականին մեծ գումար է հատկապես սահմանին ապրող մեր հայրենակիցների համար։
Առողջապահության նախարարությունից ստացանք պատասխան, որ մեր առաջարկը կքննարկվի «Անպտղության հաղթահարման» ծրագրին տրամադրվող բյուջետային հատկացումների ընդլայնման համատեքստում:
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ