|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2015թ. հունվարի 12-ի ռմբակոծությունների հետևանքով վնասված սահմանամերձ համայնքների բնակելի տների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացնել 6 միլիոն 337 հազար դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Հարգելի' գործընկերներ, սա Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Չինարի, Կոթի և Պառավաքար գյուղերի 134 բնակիչներին գույքի կորստի վերականգնման նպատակով է տրամադրվում: Մեր ուշադրության կենտրոնում սահմանամերձ համայնքներն են, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ համայնքների բնակիչները որևէ խնդիր չունենան: Իսկ կառավարության օժանդակությունը շարունակական բնույթ պետք է կրի»:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` 32 սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի` մասնակի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման համար 2015-ին բյուջեով հատկացվեց 928 միլիոն 821 հազար դրամ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս որոշումը, պայմանավորվածության համաձայն, իրականացվում է ՝ աջակցելու համար սահմանամերձ համայնքներին: