կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-09 23:28
Արցախ

Զինվորների սնունդն ապահովող պիլոտային ծրագրի շահառու ընկերության հետ համագործակցում ենք. պետնախարար

Զինվորների սնունդն ապահովող պիլոտային ծրագրի շահառու ընկերության հետ համագործակցում ենք. պետնախարար

Պետական և մասնավոր սեկտորների համագործակցության շրջանակներում զորամասերում նոր կարգով զինվորների սնունդն ապահովելու ծրագիրն ավելի արդյունավետ տարբերակ է Պաշտպանության բանակի համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
 
«Ընդհանրապես, համակարգը, որը ներդրվում է, ներկայումս պիլոտային տարբերակով գործում է մեկ զորամասում, որի հիմնական տարբերությունը գործողից կայանում է նրանում, որ, ընդհանուր առմամբ, սննդի ծառայությունների մատուցումը իրականացվում է մասնավոր կազմակերպությունների կողմից: Այսպիսի մասնագիտական մոտեցումը միանշանակ դրական է անդրադառնում մատուցվող ծառայությունների որակի վրա, քանի որ նախատեսվում է որոշակի ծառայությունների կատարելագործում: Ծառայություն մատուցող ընկերությունների հետ քննարկման փուլում է առավելագույնս տեղական արտադրանքն օգտագործելու հարցը՝ մասնավորապես՝ կաթնամթերքի և մսամթերքի առումով: Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել սննդակարգում կիրառել տեղական արտադրանք»,- նշել է Գ. Մարտիրոսյանը: