կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-12 12:08
Հասարակություն

Ուզում ենք լավ լինի, բայց ստացվում է, ինչպես միշտ․ Ջանջուղազյանը՝ սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին

Ուզում ենք լավ լինի, բայց ստացվում է, ինչպես միշտ․ Ջանջուղազյանը՝ սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու արդյունքների մասին

Այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե, սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալով, քանի՞ աշխատատեղ է ստեղծվել այս 4 տարիների ընթացքում։

«Մոտ 4 տարի առաջ երեք մարզերի՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, սահմանամերձ մոտ 31 համայնք, այդ թվում` նաև Ճամբարակ քաղաքը, տարբեր հարկերից ազատվել է, դրա արդյունքում քանի՞ աշխատատեղ է ավելացել։ Նոր արտադրությունների արդյունքում ինչքա՞ն հարկեր են եկել այլ հարկատեսակների գծով: Արդյո՞ք այդ ուղղությամբ արել ենք առավելագույնը, եթե էֆեկտն այդքան շատ չէ»,- հարցրեց նա:

Նախարարը  պատասխանեց, որ նման վիճակագրություն չունեն, և նույնպես ցանկություն հայտնեց իմանալ, թե հարկերից ազատելու գործողությունները տալի՞ս են այն արդյունքները, ինչ ակնկալվում է:

«Մինչ այս տրված արտոնությունների արդյունքները բավարար չափով վերլուծված չեն: Մեր կարծիքով՝ դա ամենաարդյունավետ գործիքը չէ, որովհետև պետք է գտնել ճիշտ թիրախը և հասցեական ազդեցություն ունենալ փոփոխության ազդակը հաղթահարելու ուղղությամբ»,-ասաց Ջանջուղազյանը։

Նա նշեց նաև, որ եթե նման հարց առաջացել է պատգամավորի մոտ, ուրեմն նա  որաշակիորեն տեղեկացված է հարցից։ «Ուզում ենք՝ լավ լինի, բայց ստացվում է՝ ինչպես միշտ։ Այն ժամանակ, երբ համատեղ քննարկել ենք և որոշում կայացրել, բացահայտած չենք եղել` դա ամենանշանակալի գործո՞նն է, թե՞ ոչ, դա՞ է խոչընդոտը, որ սահմանամերձ բնակավայրերում տեղի չի ունենում տնտեսության վարում այնպես, ինչպես կուզենայինք»,- ասաց նախարարը։

Մելքումյանը հավելեց, որ խնդիրն այն է, որ, միայն հարկային արտոնություն տալով կամ սուբսիդավորելով, արդյունք չի գոյանում, կոմպլեքս միջոցառումներ են հարկավոր:

Ջանջուղազյանը համամիտ էր: «Պետք է համապարփակ լուծումներ գտնվեն»,- կարծիք հայտնեց նա: