Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթերցմանը կողմ է քվեարկելու` պայմանով, որ այն հարցադրումները, որոնք հնչեցվել են ԲՀԿ-ի կողմից, հաշվի կառնվեն երկրորդ ընթերցման ժամանակ, իսկ եթե հաշվի չառնվեն, ապա ԲՀԿ-ն դեմ կքվեարկի այդ ժամանակ:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու` վերապահումով: «Հընթացս պետք է աշխատել, որ տարանջատվեն սահմանամերձ և սահմանապահ հասկացությունները, նաև թե որ տարածքների համար են տալու այդ սահմանումները»,- ասաց նա:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ երբ նախաձեռնվեց այդ հարցը, բոլորովին այլ բովանդակություն և գաղափարախոսություն էր դրված: «Ցավոք, այդ բովանդակությունը տեղ չի գտել այդ փաթեթում, ուստի մենք դեմ կքվեարկենք»,- ասաց նա:
86 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ արդյունքով օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ ընդունվեց: