կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 17:23
Արցախ

Դասալիքների իշխանությունը շարունակում է վարկաբեկել Հայոց բանակը․ 7or.am

Դասալիքների իշխանությունը շարունակում է վարկաբեկել Հայոց բանակը․ 7or.am

7or.am-ը գրում է․ «2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց Հայոց բանակը, Արցախյան հաղթանակը, հաղթանակն ապահոված գործիչների հետևողական վարկաբեկման քաղաքականություն։ Այդ գործով նա և իր թիմակիցները, իհարկե, ընդդիմություն աշխատած տարիներին էլ էին զբաղվում, բայց 2018-ից հետո հակաբանակային քարոզին միացան կոնկրետ գործողությունները։ Բանակի վարկաբեկումը դարձավ պետական քաղաքականություն։

Բանակի շարունակական վարկաբեկումը, բանակում իրականացվող կադրային ու կառուցվածքային փոփոխությունները զգալիորեն թուլացրեցին մեր բանակը մինչև 44-օրյա պատերազմը։ Թեև հայտարարվում էր, որ բանակը 2018-ից հետո արդեն արդիականացել է, հակաօդային պաշտպանությունն ի համեմատ 2016-ի ապրիլյան պատերազմի՝ էականորեն լավացել է, օդը փակվել է, 2020-ի պատերազմը ցույց տվեց, որ դա սուտ էր։

Բանակը շարունակեցին քանդել նաև բուն պատերազմի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանի, իր կնոջ, քայլարած այլ գործիչների, իշխանական քարոզչամեքենայի կողմից ռազմական գործողությունների սկսման գրեթե առաջին օրվանից շրջանառության մեջ դրվեց այն թեզը, որ հայ զինվորը դիրք լքող է, դասալիք է, վախկոտ է և այլն։ Դասալիքների այս իշխանությունը հայ զինվորի մասին ձևավորում էր դասալիքի իմիջ։ Դա, թերևս, հատուկ նպատակով էր արվում, որպեսզի հետո հիմնավորվեր ու արդարացվեր պարտությունը։

Հայոց բանակը դասալիքների խումբ ներկայացնելու քաղաքականությունը շարունակվում է նաև պատերազմից հետո։ Նիկոլ Փաշինյանը ու նրա թիմակից Ալեն Սիմոնյանը հիմա էլ գերիներին են հռչակում դասալիքներ, թե բա զենքը թողել փախել են։

Եթե նույնիսկ մի պահ հիմք ընդունենք, որ նոյեմբերի 16-ին որոշ զինվորներ չեն կռվել, ապա հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր հաղթանակած բանակում դասալիքներ հայտնվեցին։ Պատասխանը միանշանակ է՝ դասալիքների իշխանությունը բարոյազրկել է բանակը։ Բանակն ամեն օր շարունակելու է բարոյազրկվել, քանի դեռ իշխանության ղեկին պարտության խորհրդանիշն է։

Երբ թշնամի պետության ղեկավարը Նիկոլին անվանում է հարբած ծաղրածու ու պատասխան չի ստանում, երբ ադրբեջանական զորքը մտնում է մեր տարածք, երբ Ալիևի հետ բանավոր փոխըմբռնմամբ Նիկոլը ՀՀ տարածքաներն ու կենսական նշանակության ճանապարհն է հանձնում, երբ Ալիևի հոխորտանքներին ի պատասխան Նիկոլը խաղաղություն է մուրում, բանակն ավտոմատ բարոյազրկվում է։

Այս վիճակը փոխելու կարևորագույն նախապայմանը իշխանափոխությունն է։ Այլապես մենք բանակի վերացումից հետո կկանգնենք պետություն կորցնելու հարցի առաջ»։