կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 08:17
Քաղաքական

Հիշի՛ր՝ ՀՅԴ-ն 44-օրյային տվել է 60 զոհ և ոչ մի գերի, իսկ քո ՔՊ֊ն դասալիքների չեմպիոն է. արձագանք՝ Ռուբինյանի ելույթին

Հիշի՛ր՝ ՀՅԴ-ն 44-օրյային  տվել է 60 զոհ և ոչ մի գերի, իսկ քո ՔՊ֊ն դասալիքների չեմպիոն է. արձագանք՝ Ռուբինյանի ելույթին
Ուրեմն, Ռուբե՛ն Ռուբինյան, ՀՅԴ մասին մյուս անգամ բարբաջելիս, հիշի՛ր՝ ՀՅԴ ֊ն այս պատերազմում տվել և 60 զոհ և ոչ մի գերի, իսկ քո անդամկցած ՔՊ֊ն դասալիքների չեմպիոն է։ Մեջտեղից ճղվեք էլ՝ ՍԱ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
 
Պատերազմի ժամանակ Աղավնոյի դաշնակցական գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը քո ու Ավինյանի վիզը որ ոնց պետք է ոլորեր, հիմա սենց չէիր մկկա՝ դու լավ գիտես ինչի համար։
 
ՀՅԴ֊Ն բազում փառավոր անուններ է տվել, ու կտա, էն դեպքում, երբ դու բանակում ծառայելուց խուսափելով Թուրքիայում «կրթություն» էիր ստանում։
 
Ամեն անգամ դաշնակցության ոտքերը լվանալիս, լա՛վ հիշիր՝ 130-ամյա այս քաղաքական հսկան այնպիսի հզոր արմատներ ունի, որ ոչ իր վարակված ճյուղերը, ոչ էլ ձեր նման թունաքիմիկատներն ի զորու չեն նրան տապալել կամ վարկաբեկել։ Նրան մոտենալիս միևնույն է հայտնվելու եք նրա ստվերում։
 
ՀՅԴ֊ից խրտնում են թուրքերը, ՀՀՇ֊ն և յուր դուստր ընկերություն ՔՊ֊ն։
 
Իսկ դաշնակցականներին հռետորական հարց՝ «գինի լցնելը» մոդայից դո՞ւրս է եկել։
 
Մանե Սողոյան