Միասին կարող ենք
կարևոր
448 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-23 12:44
Հասարակություն

Ստո՛ւմ եք, նոր Սահմանադրության մասին խոսել եք, երբ Ալիևն է պահանջել․ ո՞նց է ստացվում, որ էն ինչ անում եք, վերջում դուրս է գալիս Ալիևի ուզածն է․ Վարդանյանը՝ Միրզոյանին

ՀՀ սահմանադրության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել են 2018-ի հեղափոխությունից անմիջապես հետո. աշխատանքները դանդաղել են Քովիդի, պատերազմի, ՀՀ ներքաղաքական ճգնաժամի հետևանքով. «Ձեր կողմնակիցների կողմից փողոցներում իմ ու ընկերներիս սպանության տեսարաններ բեմադրելու, իմ դեպքում ոչ միայն բեմադրելու, այլև իմ մասնակցությամբ սպանության փորձի պատճառով»,- ասաց Միրզոյանը:
 

Քրիստինե Վարդանյանն արձագանքելով Միրզոյանի անհիմն մեղադրանքի՝ նշեց․«Նոյեմբերի 9-ը ձեզ վրա հարձակվելու, Նիկոլ Փաշինյանի դուխիները գողանալու օր չէ, դա ազգային ողբերգության օր է: Եթե ձեզ վրա հարձակվել են, շրջվեք, էն մարդուն, ում հետ ամեն օր շփվում եք, հարցրեք՝ ինչո՞ւ գործը բացահայտված չէ... Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, դուք ունեցել եք Սահմանադրության բարեփոխման օրակարգ, դուք ՀՀ-ում նոր Սահմանադրության մասին խոսել եք էն բանից հետո, երբ Ալիևն ասել է՝ ՀՀն նոր Սահմանադրություն պետք է ունենա»:

Մանրամասն՝ տեսանյութում։