Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական զորքերը 93 ուկրաինացի զինյալի են ոչնչացրել, որոնք քաղաքացիական հագուստով լքել են Մարիուպոլը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նա հավելել է, որ մյուսների գտնվելու վայրը պարզվել է ռադիոզրույցների ազդանշանով, և նրանց վերացնելու հարցը «կարճ ժամանակի խնդիր է»։
Նրա խոսքով` վերջին երկու օրվա ընթացքում զինյալների մի մասը` 150-200 հոգի, մարդասիրական միջանցքներն օգտագործելով, քաղաքացիական հագուստ հագած, լքել են քաղաքն ու առանձին 10-15 հոգանոց խմբերով գյուղական ճանապարհներով տեղաշարժվում են Զապորոժիեի ուղղությամբ։
Միզինցևը հայտարարել է, որ նրանք կորցրել են խելամտությունն ու հուսալքվել անելանելիությունից, այդ պատճառով էլ նրանց հետագա քայլերի մասին միայն կարելի է կռահել։
«Այդ իսկ պատճառով ողջ քաղաքակիրթ աշխարհին, միջազգային կազմակերպություններին, և առաջին հերթին ՄԱԿ–ին, ԵԱՀԿ–ին, ԿԽՄԿ–ին մենք Ուկրաինայում մարդասիրական արձագանքման ՌԴ միջգերատեսչական համակարգող շտաբից նախապես զգուշացնում ենք, որ Մարիուպոլում մնացած, անելանելիությունից ու հետագա ճակատագրի վերաբերյալ որևէ հեռանկարի առկայությունից հուսահատված այդ գարշելի ավազակներից սպասեք խաղաղ բնակիչների համար ծանրագույն հետևանքներով հերթական հանցագործությունների և այդ ամենը ՌԴ ԶՈւ–ի հարվածներին վերագրելու հետագա փորձերի»,–ասել է նա։