Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, ճարտարապետության և քաղաաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը, որոնք ձերբակալվել են երեկ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ազատ են արձակվել։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրանք այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեն։ Ընդ որում, կալանավորելու միջնորդություն ներկայացվել էր միայն Մեջլումյանի վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև քաղաքապետարանի մեկ այլ պաշտոնյա՝ ՔՊ-ական Տարոն Միրոյանը, որը երեկ բերման էր ենթարկվել և հարցաքննությունից հետո ազատ արձակվել։
Իրավապահներն առ այժմ զերծ են մնում մանրամասնելուց, թե ինչ գործով են անցնում քաղաքապետարանի պաշտոնյաները, մամուլում տեղեկություններ կան, որ խոսքը ինքնակամ շինությունների օրինականացման վերաբերյալ գործի մասին է։
Ի դեպ, Սեյրան Մեջլումյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Հրաչյա Սարգսյանի հրաժարականի օրը: Սեյրան Մեջլումյանը քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ. հուլիսի 19-ին: