Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Բարձրաստիճան պաշտոնյաներն այլևս իրավունք չեն ունենա լինելու բուհերի կառավարման խորհրդի անդամ: «Սա մենք ամրագրել ենք «Բարձրագույն կրթության մասին» օրենքում»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` նշելով, որ այդ կերպ պետք է փորձեն բուհն ազատել քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարումից:
Ըստ նրա` կուսակցականացումը շատ լավ բան է, քանի որ երբ տվյալ երկիրը քաղաքական մշակույթ չունի, դատապարտված է, սակայն դա չի նշանակում, որ կուսակցական գործունեություն պետք է ծավալել բուհերի ներսում:
«Մարդու անհատական իրավունքն է ունենալ կուսակցական պատկանելություն, և նա իր քաղաքական ակտիվությունն այդպես պետք է դրսևորի, այսինքն` եթե խոսում ենք համալսարանական դաշտի մասին, ո՞վ պետք է լինի գաղափարական ուղղության կրողը, եթե ոչ` ուսանողը: Իսկ կառավարման խորհրդի ձևաչափի մեջ պետք է չլինեն ոչ թե կուսակցականներ, այլ կուսակցական պաշտոն և պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, որպեսզի բուհը կարողանա իր քաղաքականությունն ազատ իրականացնել: Սա նաև մեր եվրոպական գործընկերների կարևոր հարցադրումներից մեկն էր»,- ասաց նախարարը` հավելելով, որ սա, սակայն, չի նշանակում, որ համալսարանական հանրույթն ապակուսակցական պետք է լինի, քանի որ դա կնշանակի տվյալ երկրում քաղաքական մշակույթի ոչնչացում:
Ըստ Մկրտչյանի` մենք ուրիշ խնդիր ունենք. ճիշտ կլինի, որ ՀՀ-ում գործող կուսակցությունները հստակեցնեն իրենց գաղափարական հենքերը, ասեն, թե իրենք ինչ ուղղության ներկայացուցիչ են, որպեսզի քաղաքական դաշտը վերջապես կայանա: