Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ Տարոն Մարգարյանը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել նշված վարչության աշխատակիցների հետ, իր դժգոհությունը հայտնել աշխատանքների կազմակերպման եւ պարտականությունների կատարման հարցում առկա թերացումների վերաբերյալ եւ վարչության աշխատանքը համարել անբավարար:
«Այս տարվա ընթացքում 15 աշխատակիցներ արդեն հեռացվել են աշխատանքից, քանի որ չարաշահել էին մեր եւ մեր համաքաղաքացիների վստահությունը: Սահմանված սկզբունքները խախտողները միանշանակ պե՛տք է ազատվեն աշխատանքից, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց միայն աշխատանքից ազատումը խնդրի լուծում չէ: Մշակեք վերահսկողության կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք առավելագույնս կբացառեն կոռուպցիոն բոլոր ռիսկերը: Կարճ ժամանակահատվածում ակնկալում եմ այնպիսի արդյունքներ, որոնք արմատապես կլուծեն ոլորտում առկա խնդիրները»,- ասել է քաղաքապետը:
Սա, մեղմ ասած, բարի ցանկությունների էջից է: Իսկ ո՞վ է պատասխան տալու երեւանցիների մեջ արմատացած այն անվստահությանը, երբ բոլորն ասում են, որ քաղաքապետարանը դարձել է կոռումպացված մի կուռ համակարգ, որտեղ գործում է «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը: Ձերբակալված բաժնի պետն ընդամենը քավության նոխազ է, եւ նրա ձերբակալմամբ հարց չի լուծվի. ինչպես ասում է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը՝ «Ձուկը գլխից է հոտած»: Դրա խոսուն վկան է այն, որ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները գործի բերումով բազմիցս դիմել են տվյալ վարչության աշխատակիցներին եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Թող ինձ վերեւներից հրահանգ տան, անեմ»: Այնպես որ, փաստը մնում է փաստ՝ կոռումպացվածներին եւ համաքաղաքացիների վստահությունը չարաշահողներին մատնացույց անող սլաքն այնքան էլ ճիշտ ուղղության վրա չէ:
«Բարև Երևան»