|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող եվրոպացի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների պատվիրակությանը: Այցը կազմակերպվել է «Գերմանական Մարշալ հիմնադրամի»` «Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի» և «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի համագործակցության արդյունքում. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հանդիպման ընթացքում հանրապետության ղեկավարը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին: Անդրադարձ է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մինչ այժմ գործադրված ջանքերին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, երկրի զարգացման գործում քաղաքացիական հասարակության դերին և մի շարք այլ հարցերի: