կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 12:54
Քաղաքական

Ինչու են բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր կանչվել նախագահական. պարզաբանել է նախագահի մամուլի խոսնակը. tert.am

Ինչու են բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր կանչվել նախագահական. պարզաբանել է նախագահի մամուլի խոսնակը. tert.am

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլի տեղեկությունները, թե նախագահի նստավայրում այսօր տեղի է ունենալու ՀՀԿ–ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։  Ըստ նրա՝ նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ–ի հետ համագործակցության, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին։
 

- Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր Նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:


- Ոչ, այսօր նման բան չի նախատեսվում:


- Այդ դեպքում ինչո՞ւ են երեկոյան նախագահական նստավայր հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները:


- Հանդիպում իսկապես լինելու է, որի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:

Աղբյուրը` Tert.am