|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին, ասել է, որ քաղաքական հարաբերությունների մակարդակը շատ բարձր է, իսկ ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա Հայաստանի ԵՏՄ անդամ լինելը շատ լավ հնարավորություն է երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար:
Դեսպանի խոսքով` Իրանից գործարարները ակտիվ այցեր են կազմաակերպում Հայաստան, մինչդեռ հայ գործարարները ակտիվ չեն Իրանում, ուստի պետք է նպաստել, որ Հայաստանից ներդրողներ ու գործարարներ գնան Իրան:
Դեսպանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը, որպես Իրանի հարևան երկիր, կարող է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու նպատակով ևս մեկ քայլ անել, այն է` բարձրացնել Իրանի դերակատարությունը ԵՏՄ շուկայում, փորձի վերացնել այն խոչընդոտները, որոնք ստեղծված են Իրանի համար:
Դեսպանը նշեց, որ Հայաստանը Իրանի հետ ամենատարբեր ոլորտներում տնտեսապես համագործակցելու մեծ դաշտ կարող է ունենալ, քանի որ Իրանը 80 միլիոն բնակչություն ունեցող մեծ երկիր է` զարգացած տնտեսությամբ: Եվ եթե այդ հնարավորությունը Հայաստանն օգտագործի, ապա դա կխթանի Հայաստանի տնտեսության զարգացումը: