Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաց նամակ օրվա վարչապետին. վերջինը
Nikol։ Էս անգամ ընդմիշտ ես գնալու ու քաղաքական ռեինկառնացիա, Երկրի շիտակ կողմը գրելու հեռանկարի մասին մոռացիր:
Հիշում եմ, որ մի ելույթի պատրաստվելով 70 էջ գրել էիր ու հլը կիսատ էր լավաշը։
Հմի տրամադրվի, որ ճշմարտություն գրես։
Մարդիկ սովորաբար որևէ մեկին դավաճան ասելիս չեն փակում ճշմարտությունը լսելու իրանց ցանկությունը ու դա կլինի հետաքրքիր։
Ենթադրում եմ, որ դու հենց դա էլ անելու ես։
Քո իշխանությունը երկարաձգեցին լոկդաունը և պատերազմը։ Եթե չլիներ էդ ամենը երկրորդ տարվա վերջում արդեն քո վարկանիշը սկսելու էր իջնել։
Էնպես, որ ամեն ինչ քո օգտին էր, բայց քո հայրը ճիշտ էր ու մի բան գիտեր։
Գիտեր, որ դու երբեք հրամանատար չես եղել ու չես դառնա։
Դա ցավեցրել ես հազարավոր ընտանիքների, բոլորով «հպարտանալով»:
Քանդուքարափ ես արել մի հրաշք երկիր։
Ու որ պատերազմից հետո ասում էի գնա, խոսքը էդ կետում արժանապատիվ գնալու մասին էր։
Հիմա էլ կարող ես գնալ ու էս ժողովրդին հանգիստ թողնել, որովհետև լիքը գործ ունենք ու ժամանակ չունենք երկրում եղած գնդակների փսկածությունը ստուգելու համար։
Նիկոլ։
Դու չգիտես թե ինչ՞ է պապենիքը։ Պապերի երկիրը։
Դու չգիտես ինչ՞ է արժեքը, ընկերությունը մշակույթը ու եկեղեցին։ Վեց տարվա մեջ մի անգամ ես արտաբերել Աստվածաշունչ բառը, սեղանից վրա դրվածը ցույց տալով։
Քեզ իհարկե թվում է, թե դու արել ես առավելագույնը ու դու ճիշտ ես քանի որ առավելագույնս անդունդի եզրին ես կանգնեցրել մի չքնաղ երկիր։
Դու համոզված ես, որ այդպիսին էին խաղաքարտերը և դու այլ ելք չունեիր, բայց արժեր՞ մի չքնաղ երկիր քայքայել քո սեփական սնապարծության պատճառով։
Քո հայրը նաև դա էր ասում։
Հմի դե էլի ու գնա , Նիկոլ ու մոռացիր էս կողմերի վրա բոլոր քո ցանկությունները։
Դու ուղղակի վերջացած ես և եկեղեցու գալը խոսում է այն մասին, որ որևէ կերպ չես սրբանա ( մեղայ Աստուծու):
Գնա ու հանգիստ թող մեր բազմաչարչարին, որ տեսնենք ինչ՞ ենք անելու։
Քանդակագործ Արթուր Գևորգյան