կարևոր
2611 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-26 09:22
Քաղաքական

Ի՞նչ ունեք ասելու 2020 թ․-ի պատերազմի մասին, որտեղ մեր դեմ կիրառվել են ձեր երկրից մատակարարված ֆոսֆորային զենքեր․ քանդակագործի բաց նամակը՝ Զելենսկուն

Ի՞նչ ունեք ասելու 2020 թ․-ի պատերազմի մասին, որտեղ մեր դեմ կիրառվել են ձեր երկրից մատակարարված ֆոսֆորային զենքեր․ քանդակագործի բաց նամակը՝ Զելենսկուն

Քանդակագործ Արթուր Գևորգյանը բաց նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որը ներկայացնում ենք ստորև․

«Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկուն

Պարոն նախագահ.

Հայաստան այցի դեպքում ի՞նչ ունեք ասելու ՀՀ-ի համար ցավոտ 2020 թվականի պատերազմի մասին, որտեղ մեր դեմ կիրառվել են ձեր երկրից մատակարարված զենքեր, ընդ որում միջազգայնորեն արգելված ֆոսֆորային զենքեր։

Ի՞նչ ունեք ասելու 2023 թվականին իրենց հայրենի տունը լքած, էթնիկ զտման ենթարկված արցախահայությանը, ում զգալի մասը ցեղասպանվել ու զոհվել է այդ օրերին։

Եթե հայ ազգի ու ժողովրդի համար ճակատագրական այդ դիպվածների հետ կապված բան չունեք ասելու, այցելելո՞ւ եք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր։

Եթե ոչ, ապա հայ ժողովրդի համար ձեր այցը սոսկ քաղաքական է, որից հայերս կուշտ ենք։

Ամենայն հարգանքով ուկրաինացի ընկերներիս և ժողովրդի հանդեպ։

Քանդակագործ' Արթուր Գևորգյան

Նամակին կարող են ցանկացողները միանալ մեկնաբանության հատվածում»։