կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-12 10:33
Հասարակություն

Ամեն ինչ ավարտված է, դուրս գալով թիմից՝ կամուրջ դարձեք ձեր և «Դիմադրության» մասնակիցների միջև. քանդակագործի կոչը՝ ՔՊ֊ականներին

Ամեն ինչ ավարտված է, դուրս գալով թիմից՝ կամուրջ դարձեք ձեր և «Դիմադրության» մասնակիցների միջև. քանդակագործի կոչը՝ ՔՊ֊ականներին
Փաշինյան Նիկոլի թիմակիցներ և աջակիցներ
 
Մինչև Նիկոլի հրաժարական տալը, դուրս գալով իր թիմից, դուք կարող եք դառնալ կամուրջ ձեր և Դիմադրության մասնակիցների միջև։ Մենք պիտի խոսենք ու ձեր աջակիցները, հավատալով ինչ-ինչ գաղափարների, էսօր կանգնած են բարդ իրավիճակի առջև։ Նույն վիճակում եք նաև դուք և նույն կերպ, հավատալով ՔՊ կուսակցության գաղափարներին, հայտնվել եք մեծ փոփոխությունների շեմին։ Անզեն աչքով երևում է, որ Նիկոլը գնալու է։ Ձեր պարտքն է երկրի համար կարևոր էս ժամին ճիշտ կողմնորոշել ձեր աջակիցներին և թույլ չտալ հետագա պառակտումները։
 
Սա քաղաքական հայտարարություն չէ։ Սա մտահոգություն է ՀՀ բազմահազար մարդկանց հետագայի հանդեպ։ Սա գիտակցություն է, որ մենք բոլորս հայ ենք։ Սա գիտակցություն է, որ անդունդը պիտի անցնել՝ մեր իսկ խաչը կամուրջ սարքելով։
 
Ամեն ինչ ավարտված է, և դուք կարող եք դերակատար դառնալ հետագա անցնցում ու շուտափույթ կյանքի զարգացման հարցում։
 
Խիզախեք և փռեք ձեր խաչը անդունդի վրա։
 
Արթուր Գևորգյան
Քանդակագործ