|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Սիրելի լրագրողներ և քաղաքացիական հասարակություն, հենց նոր դուրս եկա Media Կենտրոնի մամուլի ասուլիսից, այնտեղ էի մոտ 50 րոպե
Խոսնակների Fip.am փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Hasmik Hambardzumyan-ն էր և ՔՊ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Խոսելու ընթացքում վարկաբեկեցին օրերս մի քանիսիս ստեղծած Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակը:
Խոսեցին, որ դավադրության տեսություն է Թուրքիայից վախը, բերեցին օրինակ ցեղասպանության թանգարանն ավերելու մասին լուրերը, ադրբեջանցու վիդեոն ավտոյի մեջ, որը պարզել են Երևանում չէր, խոսեցին, որ իրենք ժողովրդավարության համար են պայքարում:
Արդեն ավարտեցին, պնդեցի, որ հարցերի շրջանը բացեն, չբացեցին՝ արդարանալով, թե շտապում են:
Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք:
Ես մի շարք հարցեր էի նշել մոտս՝ լսելով բանախոսներին, բայց զրկվեցի տալու հնարավորությունից:
Սա նույն վարքն է, ինչ Հովհաննավանքից քաղաքացու բերանը փակելով հեռացնելը:
Ես որպես արևմտյան կրթությամբ ձևավորված քաղաքացի պնդում եմ, որ սա որևէ առնչություն չունի ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ»: