|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանը նամակով դիմել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ խնդրելով Արցախում ցեղասպանված մեր հայրենակիցների մահվան 40-րդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, եկեղեցիներում իրականացնել հոգեհանգստի կարգ, և գերեզմանոցներ գործուղել հայոց բնակավայրերի քահանաներին։
Ստորև ներկայացնում ենք քանդակագործի նամակը․
«Վեհափառ Տեր.
Հոկտեմբերի 28-ին լրանում է Արցախում ցեղասպանված մեր հայրենակիցների մահվան 40-րդ օրը։
Դաժանագույն, սահմռկեցուցիչ իրադարձությունից արթնանալ չենք կարող և մեր սփոփանքը չենք գտնում ցավից ու համազգային ցնցումից։
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ՝ իմ և իմ բազմաթիվ ընկերների անունից հոգաչափ խնդրում ենք Ձեզ այդ օրը եկեղեցիներում իրականացնել հոգեհանգստի կարգ, և գերեզմանոցներ գործուղել հայոց բնակավայրերի քահանաներին։
Արդարև, եթե չունենք մխիթարություն մարդկանց մեջ, մխիթարանք ու սփոփանք ենք ակնկալում Աստծուց և Հայ Առաքելական եկեղեցուց։
Խոնարհանքս Ձեզ և հայոց քահանայաց դասին։
Քանդակագործ Արթուր Գևորգյան»։