Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանը սոցցանցի իր էջում կոչ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.
«Արվեստագետները կայծ են դառնալու։
Ինչքան էլ, որ քաղաքական, հանրային ոլորտի հարցերին անտարբերությամբ են նայել, հասարակության էս սեգմենտը ահռելի խմորիչ ուժ և իրեն հարգողների, իրենց շաղկապվածների բանակ ունի։
Հասարակության որևէ հատված այդքան անօգնական են միևնույն ժամանակ ինքնաբավ, քչով բավարարվող չէ։
Եվ հիմա խլելով մեր ստեղծագործական միությունների շենքերը, այս իշխանությունը վաստակում է լուրջ խնդիրներ։
Սխալ են՞ սեփականաշնորհել, բռնեք դատեք կատարողներին, բայց 1000-ից ավելի անդամ ունեցող միությանը շենքից զրկելը, պետականացնելն ուտլրաբոլշևիզմ է և ունենալու է վատ հետևանքներ։
Կոչ եմ անում իմ ընկերներին, կոլեգաներին խնդիրների լուծումը չփակել միությունների, միությունների վարչությունների մեջ և տեղափոխել բաց հանրային դաշտ, քանի որ այլ դեպքում ձեր առջև կանգնածները խիստ պատրաստված են ու ունեն բավարար ներուժ իրենց նպատակադրածին հասնելու համար։
Կոչ եմ անում մտածող մարդկանց, մտավորականներին, առողջ ուժերին սատարել ստեղծագործողներին և համախմբվել նրանց շուրջ։
Մենք ժամանակ չունենք իրարից նեղանալու, հին ու նոր անելու համար և որպեսզի երկրի քաղաքացիներ պտի հասկանանք, որ ինչպես գյուղ առ գյուղ հանձնում են մեր հայրենիքն, էդպես ոլորտ առ ոլորտ հանձնելու են միությունները, բուհերը և մեր նախնիների ու մեր ձեռքբերումները։
Առաջարկում եմ.
1. ստեղծել կոլեգիան խորհուրդներ, համատեղել ջանքերը խնդիրների հաղթահարման համար։
2. բանակցել ընդդիմադիր ուժերի հետ, մի կողմ թողնելով ամեն ինչ ու խնդիրների լուծման հանուն։ Ընդդիմադիր ամենատարբեր նախաձեռնություններ կան, ինչը լավ հնարավորություն է տալիս զերծ մնալ տարբեր ու հակադիր ընկալումներից։
3. հասարակության ամենատարբեր ոլորտների խնդիրներին այլևս արձագանքել ու դուրս գալ անտարբերության փակ շղթայից։
4 հրավիրել, աշխատել ձեր համար վստահելի փորձագետների, իրավաբանների ու այլ մասնագետների հետ:
Այս ամենը հանուն վաղվա օրվա, հանուն մեր ազգի ու մշակույթի»։