կարևոր
3796 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-28 14:10
Քաղաքական

Քվեարկելով համայնքներին դնում եք դատախազի ուղիղ կացնի հարվածի տակ․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ--ին

Առաջին օրը չէ, որ վեճը եղել է Դատախազության և պետական մյուս կառույցների միջև։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Այս գործիքը տալով դատաազությանը՝ փորձ է արվում վերականգնել Խորհրդային ժամանակների դատախազության ընդհանուր վերահսկողական գործառույթը։ Ձեզանից շատերը չեն հիշի, բայց ավելի տարիքովները կհիշեն, որ գլխավոր դատաազությանը ընդհանուր վերահսկողական գործառույթի շրջանակներում իրական կառավարումն իրականացնում էին դատախազն ու գործկոմի ղեկավարը և այդ առումով հիմա դուք քվեարկելով և տալով դատախազությանը համայնքային շահերի հարցով դատական համակարգ ևս մեկ անգամ մտնելու լիազորությամբ դուք ընդամենը համայնքներին դնում եք դատախազի ուղիղ կացնի հարվածի տակ և ակնհայտ է, որ հատկապես այն պայմաններում, երբ կա քաղաքական անհամաձայնություն, այն համայնքի ղեկավարները, որոնք կհայտնվեն այդ անհամաձայնության տիրությում՝ կհայտնվեն նաև դատախազական այս կացնի ուղիղ սպառնալիքի ներքո»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ դեռևս տարիներ առաջ Արթուր Դավթյանը այս հարցով դիմել է մասնագիտական խորհրդին, որը տվել է եզրակացություն, որ գործող սահմանադրության շրջանակներում համայնքային շահը չի կարող պետական շահի մաս դառնալ․

«Սրանք կարող են լինել հանրային շահի մաս, բայց ոչ երբեք պետական շահի մաս, հետևաբար այս տեսակետից շահ հստակ է մոտեցումը նաև մասնագիտական հանրության։ Նույնիսկ եթե դուք քվեարկեք և ընդունեք կառավարության մոտեցումը, ապա մենք չենք բացառում, որ ՍԴ-ով կփորձենք պարզաբանում ստանալ այս հարցի առնչությամբ»,- ասաց նա։