Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությանը հարց ուղղելուց առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը երկու դիտարկում արեց Փաշինյանի հնչեցրած խոսքերին․ «Երբ կասկածի տակ եք դնում Սահմանադրության լեգիտիմությունը, համաչափ կասկածվում է ձեր իշխանությունը։ Եթե այն լեգիտիմ է, ուրեմն ձեր փաստարկը դուրս է գալիս։ Երկրորդ՝ եթե ձեր իրավախորհրդատուները պատշաճ լինեին, կասեին՝ չի կարող որևէ միջազգային պայմանագիր անցնի օրինական վավերացման ընթացք, եթե հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ինչ էլ որ ստորագրեք։ Ես չգիտեմ՝ դուք ինչու որոշեցիք այդ գաղտնի դրույթը՝ ամենայն դեպս դեռևս գաղտնի դրույթ է համարվում այդ հարաբերության մեջ, պայմանագրի նախագծում։ Դա ձեր պատասխանատվության ներքո է»։
Մինասյանը հարց ուղղեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին․
«Երկու տարուց ավել է՝ ղեկավարում եք սահմանադրական փոփոխությունների խորհուրդը։ Երբևէ որևէ անգամ հանձնարարական, ցուցում, առաջարկ, ներքին քննարկում ունեցե՞լ եք՝ Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա դրույթների, խորհրդանիշների վերանայման ուղղությամբ։ Եվ եթե չեք ունեցել, որքա՞նով լեգիտիմ եք համարում, հիմա՝ խորհրդի աշխատանքի ժամկետից հետո, այդ հարցերի բարձրացումը»։
Հարցին որոշեց պատասխանել Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում