Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեկուսացնելու Արևմուտքի ջանքերն անհաջողության են մատնվել, դրա մասին բազմաթիվ ապացույցներ կան. նշում է The Washington Post-ը։
Ինչպես նշում է հրատարակությունը, «աշխարհը հեռու է միասնությունից» Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետ կապված հարցերում, «հակամարտությունը բացահայտեց խորը գլոբալ բաժանումը և ԱՄՆ ազդեցության սահմանները արագ փոփոխվող աշխարհակարգում»։
Մեկուսացման ձախողման ապացույցների թվում են Հնդկաստանի հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի աճի մասին, ինչպես նաև այն, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին վերջին վեց շաբաթվա ընթացքում ընդունել են աֆրիկյան ինը երկրներում։