|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Washington Post թերթը թողարկել է նոր «ստի դետեկտոր»` այսպես կոչված Truth Teller (թարգմանաբար` «Ճշմարտությունը պատմող») հավելվածի նախատիպը: Այս մասին հայտնում է հենց օրաթերթը:
Հավելվածի հիմքում ընկած է Microsoft Audio Video indexing service (MAVIS) ծրագիրը, որի շնորհիվ ձայնային ազդանշանները կարող են բառերի վերածվել:
Truth Teller-ը հնարավորություն կտա պարզելու` արդյո՞ք քաղաքական գործիչներն անկեղծ են եղել իրենց հայտարարություններում եւ չեն ներկայացրել կեղծ փաստեր: Իսկ դա կիրականացվի հետեւյալ մեխանիզմով` հնչած ցանկացած խոսք, ելույթ իրական ժամանակում կվերածվի տեսքտի, այնուհետեւ զուգահեռ կանցկացվի այդ տեքստի եւ փաստերի բազայում գոյություն ունեցող տեղեկատվության միջեւ եւ կպարզվի` քաղաքական գործչի խոսքը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: