|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
The Washington Post-ում հոդված է հրապարակվել, որում, կարելի է ասել, ներկայացված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համառոտ բնութագիրը. հայտնում է inopressa.ru-ն:
«Սկսնակ քաղաքական գործիչների համար նախատեսված դասագրքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեշտությամբ կարող էր ներկայացվել որպես բացասական կերպար»,- գրում է The Washington Post-ի հոդվածագիր Էնն Էփլբաումը:
«Նա բարեհամբույր չէ ԶԼՄ-ների հետ, չունի խարիզմա, չի հետևում իր կազմվածքին, վատ է հագնվում: Մերկելի ընտրարշավները ձանձրալի են, իսկ անձնական կյանքն` էլ ավելի ձանձրալի: Եվ չնայած այդ ամենին՝ Մերկելը երրորդ անգամ ընտրվել է կանցլեր, հետևաբար՝ նաև ողջ Եվրոպայի առաջնորդ: Կամ ճիշտ կլինի ասել Եվրոպայի կայսրուհի, քանի որ իրականում Մերկելը ոչ թե ղեկավարում է, այլ թագավորում»,- գրում է հոդվածագիրը:
«Նա մարմնավորում է այն, ինչ դուր է գալիս գերմանացիներին. առաջնորդություն առանց դրամատիզմի: Մերկելի շնորհիվ Գերմանիան կարող է բոլորի համար աննկատ Եվրոպայում իշխող ուժը դառնալ»,- եզրափակում է հեղինակը: