Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան մեկ մոռացված ճշմարտություն վեր հանեց` աշխարհում կան շատ գորշ գոտիներ, և այդ վիճելի տարածքները մտահոգության տեղիք են տալիս, քանի որ դրանց չորոշված կարգավիճակը հաճախ հակամարտության համար կայծ է դառնում»,- գրում է The Washington Post-ը:
Միջազգային քաղաքականության հարցերով լրագրող Ադամ Թեյլորն իր հոդվածքում գրում է, որ այժմ, երբ պարզ դարձավ, որ Ղրիմը Ռուսաստանի մասն է` առանց միջազգային ճանաչման, թերթերի վերնագրերում նոր գորշ գոտի է հայտնվում: Բոլորի ուշադրությունը սևեռվել է Ուկրաինայից այն կողմ, այն բանից հետո, երբ ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարեց, որ Մերձդնեստրը մոտ ժամանակներս կարող է թեժ կետ դառնալ:
Մերձդնեստրը, սակայն, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մնացած գորշ գոտիներից միայն մեկն է: Կան նաև Աբխազիան, Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղը 1994-ից գտնվում է էթնիկ հայերի վերահսկողության ներքո, թեև այդ տարածքին հավակնում է Ադրբեջանը, և Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ներկայությունը զգալի սպեկուլյացիաների տեղիք է տալիս, թե ռուսական զորքերը կարող են միջամտել հակամարտությանը: