|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ամերիկյան խոշորագույն թերթերից մեկի`Washington Post-ի ղեկավարությունը հայտարարել է, որ այա տարվա ամռանից թերթի վեբ-կայքի ընթերցողներից գումար է գանձվելու. տեղեկացնում է Интерфакс-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ մշակված ծրագրի` ընթերցողները հնարավորություն կունենա անվճար ընթերցելու 20 հոդվածից ոչ ավելի: Այնուհետեւ նյութեր կարդալու համար պետք է վճարեն, սակայն, թե որքա՞ն, Washington Post-ը դեռ չի որոշել:
Միաժամանակ, ընթերցողների մի որոշակի կատեգորիա կայքից կօգտվի անվճար եւ առանց սահմանափակումների: Դա վերաբերում է հիմնականում թերթի թղթային տարբերակին բաժանորդագրվածներին: Նաեւ կայքից անվճար օգտվելու հնարավորություն կունենան զինվորականները, ուսուցիչները, ուսանողները եւ պետծառայողները, սակայն միայն աշխատավայրում եւ ուսումնական հաստատությունում:
Այսպիսով` Washington Post-ը համալրում է այն թերթերի ցուցակը, որոնց կայքերը վճարովի են` New York Times, Boston Globe եւ Wall Street Journal: