Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցույց է տալիս մոլեգին բռնապետության նշաններ: Լրագրողները, բլոգերները, իրավաբանները, իրավապաշտպանները և մյուսները, ովքեր հանդես են գալիս անձնական ազատության պաշտպանության օգտին, կամայականորեն ենթարկվում են ձերբակալությունների և կալանքների:
«Նավթից ստացվող եկամուտների անկումից հետո Ալիևը, թվում է, հարձակվում է ցանկացած մեկի վրա, ով կընդդիմանա իրեն»,- գրում է The Washington Post-ն իր խմբագրականում:
Թերթը գրում է, որ մարդկանց լռեցնելու` Ալիևի ամենասիրած գործիքներից մեկը նախնական կալանքն է: Ադրբեջանական օրենքը նշում է, որ այն պետք է օգտագործվի միայն սահմանափակ դեպքերի համար: Քրեական օրենսգիրքն ավելի քան մեկ տասնամյակ առաջ այդ իրավասությունը հանձնել է դատարաններին: Գործնականում, սակայն, դատարանները սկսել են ծառայել մեղադրող կողմին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցած տարի նշել է, որ ադրբեջանական դատարանները հաճախակի մեխանիկորեն հավանության են արժանացրել կալանքի վերաբերյալ դիմումները:
Թերթը հիշատակում է ամիսներ շարունակ առանց դատավարության նախնական կալանքի տակ գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսի, նրա ամուսին Արիֆ Յունուսի մասին, որոնց դեմ նույնպես սահմանել են 5-ամսյա նախնական կալանք: Նախնական կալանքի տակ է գտնվում նաև հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան:
Ինչպես նշում է The Washington Times-ը, վերջերս ամսագրային գովազդներից մեկում Ալիևը նշել է, որ նա ցանկանում է Ադրբեջանը դարձնել «աշխարհում ամենազարգացած և մրցունակ երկրներից մեկը»: «Ադրբեջանը միանշանակորեն չի դառնա նման երկիր, եթե նա շարունակի ղեկավարել բռնակալի պես»,- եզրափակում է թերթը:
Թարգմանությունը՝ Tert.am-ի