Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Washington Post-ում հուլիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հրապարակված հոդվածը ադրբեջանցիների խիստ դժգոհությանն է արժանացել: Նրանք հայտարարել են, որ հոդվածն ամբողջությամբ հայամետ է, եւ առաջարկել են թերթի կայքից հանել այն, նաեւ հակամարտության վերաբերյալ ադրբեջանամետ մեկնաբանություններ են թողել:
Ուիլ Ինգլանդի «Ղարաբաղում. առաջին հետխորհրդային պատերազմը» հոդվածում նշվում է, որ ԼՂ-ն այսօր հպարտանում է իր հաղթանակով, վստահությամբ է դիմավորում ադրբեջանական կողմի՝ պատերազմի վերսկսման վերաբերյալ սպառնալիքները: Ղարաբաղի հայերը երախտապարտ կլինեին, եթե իրենց երկրի անկախությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից, սակայն նրանք չեն պատրաստվում ճանաչում աղերսել:
Ի դեպ, ադրբեջանցիների մեղադրանքները, թե լրագրողն Արցախ այցի մասին տեղյակ չի պահել երկրի արտգործնախարարությանը, հերքվել է հենց նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովի կողմից: Նա հայտարարել է, որ Իգլանդը ժամանակին եւ պաշտոնապես իրենց տեղեկացրել է այցի մասին:
«Այցի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն առարկություններ չի ունեցել, սակայն մենք հույս ունենք, որ Washington Post-ի նման հեղինակավոր պարբերականը հավասարակշռված եւ չեզոք ԶԼՄ-ի վարկանիշի պահպանման համար իր էջերում տեղ կհատկացնի նաեւ Ադրբեջանի դիրքորոշմանը»,- ասել է նա: