|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Անկարայում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը համատեղ մամուլի ասուլիս անցկացրել:
«Հայաստանը մեր դժվար օրերին մեր ժողովրդին իր եղբայրության ձեռքը մեկնեց: Հայաստանը 28 հոգանոց փրկարարների խումբ ուղարկեց: Փետրվարի 8-ից այս կողմ Ադըյամանում փոքր աղջիկ և մեկ երիտասարդ փրկեցին: Ջանասիրաբար աշխատում էին, դա անելիս տեսանք, թե ինչքան ուրախ են: Մյուս կողմից Հայաստանը 100 տոննա օգնություն է ուղարկել», - ասել է թուրք նախարարը:
«Այս դժվարին պահերին Թուրքիայում գտնվելով` ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել խաղաղություն կառուցելու հարցում մեր վճռականությունը...Խորհրդանշանական պատմական մի դեպք տեղի ունեցավ, շաբաթ օրը 30 տարի փակված սահմանը մարդասիրական օգնության համար բացվեց», - իր հերթին հայտարարել է Միրզոյանը: