կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 19:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջիկա 5 օրերին մեր նպատակն է ամբողջ Հայաստանում մեր ժողովրդին ոտքի կանգնեցնել․ Իշխան Սաղաթելյան

Մենք մի քանի օր առաջ խորհրդարանական ամբիոնից հայտարարել ենք, որ իջնում ենք փողոցային պայքարի, գնում ենք մինչև վերջ այս իշխանություններին հանրային լայն ճնշման տակ օր առաջ հեռացնելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Երևանի Սուրբ Խաչ եկեղեցու բակում՝ «Դիմադրություն» շարժման երթից առաջ։

Նա նշեց, որ այսօր առավոտյան Իջևանից արժանապատիվ քաղաքացիները երթով շարժվել են Երևան, վաղը 11։30 Տիգրանաշենից Երևան կշարժվի հաջորդ խումբը։ Դրանից հետո Հայաստանի մյուս երկու խորհրդանշական վայրերից՝ Սարդարապատից և Բաշ Ապարանից ևս մեր արժանապատիվ հայրենակիցները խմբերթերով կշարժվեն Երևան։

«Այս քայլերթերի ընթացքում մեր հայրենակիցները տարբեր բնակավայրերում համախմբելու են մեր հայրենակիցներին և մայիսի 1-ին հասնելու են Երևան։ Մինչ այդ ամեն օր Երևանում կազմակերպելու ենք տարբեր ակցաներ, երթեր և ցույցեր։ Առաջիկա 5 օրերին մեր նպատակն է ամբողջ Հայաստանում մեր ժողովրդին ոտքի կանգնեցնել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մայիսի 1-ին Երևանում լինելու է մեծ հանրահավաք։

Իշխան Սաղաթելյանը խնդրեց մինչ այդ ամենօրյա մասնակցությամբ ցույց տալ, որ օրվա իշխանությունը մանդատ չունի։

Մանրամասն՝ տեսանյութում․