|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն ադրբեջանական ժամանակվոր բռնազավթման մեջ գտնվող հայկական հինավուրց Շուշին, իբր, հռչակում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման «մշակութային մայրաքաղաք», պետք է նրան հիշեցնել, որ այն ժամանակ, երբ նույնիսկ նրա նախնիները դեռ չէին էլ ենթադրում, որ մի օր անվանվելու են ադրբեջանցիներ և չգիտեին ինչպես կոչել իրենց լեզուն, հայկական Շուշիում հրատարակվում էր Ֆիրդուսիի իրանական անմահ դյուցազներգության հայերեն թարգմանությունը բնօրինակ պարսկերենից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի, քանզի Հայաստանը և Իրանը, լինելով երկու պետություն, հազարամյակների խորք գնացող միևնույն քաղաքակրթության ներկայացուցիչներն են»,- հավելել է Ոսկանյանը։