|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանի հինավուրց քաղաքակրթական ավանդույթի շարունակականությունը նաև ապահովում են հենց այս քաղաքակրթությանը բնորոշ այնպիսի տոների պահպանումը, ինչպիսին, դիցուք, ձմեռային արևադարձին նվիրված Շաբ-ե Յալդան է։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Այսօր Երևանի իրանական դպրոցում այդ տոնին նվիրված միջոցառմանը պատիվ ունեցա ներկա գտնվելու ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի և մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադիի հետ միասին։
Ձմեռային արևադարձի տոնը խորհրդանշում է օրվա լուսավոր հատվածի երկարելը և լույսի վերածնունդը։
Հայաստանի և Իրանի բարեկամությունն այս տարածաշրջանում հենց քաղաքակրթական լույսի և վերածննդի խորհրդանիշ է՝ ընդդեմ խավարի և բարբարոսական տարերքի։