Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Կամ հայ-ռուսական դաշինքի կողմնակից ես ,կամ ՝«թուրքական վիլայեթի»։Երրորդ ճանապարհ չկա եւ վերջ։
Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության սրացման պայմաններում ՝Հայաստանում ակտիվացել է ՆԱՏՕ-ի ու թուրքերի շահերը սպասարկող «5-րդ շարասյունը»։
Սրանք ՝իրար հերթ չտալով սկսել են հարձակումները հայ-ռուսական դաշնակցության վրա։
Ավելին. մի կողմ դնելով Հայաստանի ու Արցախի անվտանգային կենսական շահը՝նրանք հակառուսական հայտարարությունների նոր կազմակերպված շղթա են նախաձեռնել։
Այս «թուրքերին կարոտած թերմացքները» երազում են Ռուսաստանի պարտությունը ,որի արդյունքում Հայաստանը վերջնականապես կվերածվի թուրք-ադրբեջանական վիլայեթի։
Ինչու՞ եք հայ-ռուսական դաշինքի հնարավոր ամրապնդումից ու խորացումից «հղի» մնացել։
Թե՞ «հղի» եք մնացել ,որ Արցախը վերջնականապես զավթված չէ թուրքերի կողմից։
Եվ 1920-ին,եւ 2020-ին Ռուսաստանը թույլ չտվեց մեր հայրենիքի վերջնական ու ամբողջական «թուրքացումը»՝ խափանելով ձեր աշխարհաքաղաքական «պապաների» ծրագրերը։
Արեւմուտքը եւ 100տարի առաջ,եւ հիմա չկարողացավ ու չցանկացավ կանգնեցնել թուրքական ինտերվենցիան:
Հերիք է «գառան մորթի հագած գայլի» նման ձեր ստոր «թրքանատօական խաղերը» խաղաք Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։
Սրանք անխնա քննադատում են «նախկիններիս» ու Ռուսաստանին,բայց որեւէ թթու խոսք չեն ասել կապիտուլյանտի ու թուրք-ադրբեջանական ղեկավարների հասցեին։
Հայ-ռուսական դաշինքն այլըտրանք չունի ,իսկ ով դրան դեմ է ՝ դառնում է «թուրքական վիլայեթի» աջակից։
Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ