Փոխարժեքներ
24 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Արհեստածին Ադրբեջանում գործող «Կովկասի մահմեդականների վարչությունը», որը ծնունդ է ստալինյան ժամանակների, ըստ էության, հակաշիայական կառույց է, որը փաստացիորեն ղեկավարվում է Բաքվի բարբարոսական վարչախմբի աշխարհիկ իշխանության կողմից։
Այն թե՛ ոգով և թե՛ շիայական իսլամի ընկալումներով՝ հակասում է հենց նույն այդ շիայականության պատմությանը, ավանդույթին և հոգևոր կառուցակարգերին, իսկ Ալլահշուքուր Փաշազադեն, ոչ միայն չի կարող դույզն-ինչ համեմատվել իրանական կամ իրաքյան ազդեցիկ այաթոլլահների հետ, քանի որ արհեստածին Ադրբեջանում ընդհանրապես չկա որևէ շիա հոգևորական, որը իրավասություն ունենա կրոնական հրովարտակ («ֆեթվա») արձակելու և «ընդօրինակման աղբյուր» լինելու, այլ ուղղակի աշխարհիկ, այն էլ աթեիստական խորհրդային իշխանության կողմից ստեղծված վարչության պետ է բառիս ամբողջական իմաստով։
Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջանում, այս կառույցը ևս արհեստածին է, ուստի սրա կողմից ստեղծված Երևանի ինչ-որ անհասկանալի «ղազիաթ» (խիստ մոտավորապես համարժեք է մեր եկեղեցու «թեմ» հասկացությանը) և դրա ղեկավար նշանակված նույնիսկ կրոնական իմաստով կիսագրագետ մեկը նույնքան արհեստածին են և անիրավազոր, որքան ամբողջ Ադրբեջանը՝ սկսած իր անվանումից և վերջացրած ինքնությամբ ու մշակույթով»։