|
Փոխարժեքներ
05 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Էրդողանական վարչախմբին մոտ կանգնած «Ենի Շաֆաք» թուրքական պարբերականը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ շրջանները վերահսկող և թուրքամետ ուժերի հետ մարտնչող փաստացիորեն «Քրդստանի բանվորական կուսակցության» սիրիական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության միավորներին» Իրանը փոխանցել է 1500 ԱԹՍ և ՀՕՊ համակարգեր, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Եթե այս լուրը ճիշտ է, ապա ակնհայտ է, որ հակաթուրքական ուղղվածություն ունեցող քուրդ-իրանական փոխգործակցությունը Սիրիայի տարածքում աստիճանաբար դառնում է իրականություն։
Սա նշանակում է, որ հետասադյան Սիրիայի համար փաստացի պատասխանատվություն ստանձնած էրդողանական վարչախումբը, պատկերավոր ասած, արդեն իսկ ստանում է սիրիական «ճահճի» առաջին մասնաբաժինը՝ «ճահիճ», որն առնվազն քրդական հիմնախնդրի մասով լայն հնարավորություններ ունի ընդարձակվելու դեպի Թուրքիայի խորքեր»։