|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իրանը Կապանում հյուպատոսություն է բացում․ եւս մեկ ազդակ առ այն, թե որքան կարևոր է համարում պաշտոնական Թեհրանը Հայաստանի Սյունիքի մարզը հայ-իրանական հարաբերությունների համատեքստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն բացելու՝ իրանական կողմի որոշմանը։
«Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ կդիտարկվի նաև Ատրպատականի կենտրոն Թավրիզում մեր հյուպատոսության բացումը, որը նաև հստակ ազդակ կլինի Բաքվի բռնապետին»,- գրել է իրանագետը։