կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 17:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանական շահերը բախվում են Թուրքիայի ներկայության հետ Հարավային Կովկասում․ Վարդան Ոսկանյան

Երբ ՀՀ-ում իշխանություն համարվողները խոսում են որևէ պետության հետ հարաբերությունների բարելավման մասին՝ որևէ միջազգային խաղացող չի կարող բարձրաձայն հատարարել, որ դեմ է դրան, և երբ Ադրբեջանի կողմից ներկայացվող թուղթը ներկայացվում է որպես մեզ համար ընկալելի, որևէ երրորդ կողմ չի կարող ասել, որ դա այդպես չէ և դա լավը չէ՝ ըստ Yerkir.am-ի ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը Ազատության հրապարակում կազմակերպված հայ-թուրքական հարաբերությունների թեմայով քննարկման ժամանակ, որն այդտեղ էր անցկացվում, քանի որ Ազգային ժողովը հրաժարվել էր տրամադրել նիստերի դահլիճը՝ պատճառաբանելով տեխնիկական խնդիրները։

«Հետևաբար, իրանցիներն էլ իրենց քաղաքականությունը կառուցում են երկու մակարդակում՝ մեկը պաշտոնական հռետորաբանությունը, որտեղ կարելի է լսել, որ տարածաշրջանը պետք է գնա խաղաղության և երկրորդը՝ այդ պետության իրական շահերը մեր տարածաշրջանում․ ակնհայտ է, որ իրանական շահերը բախվում են Թուրքիայի ներկայության հետ Հարավային Կովկասում ընդհանրապես՝ ոչ միայն Հայաստանում, և այս առումով իրանցիները հղում են կատարում նաև պատմական իրողություններին»,-ասաց Վարդան Ոսկանյանը։  

Մանրամասն՝ տեսանյութում․