Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Մեր նախաձեռնած քննարկումը ևս մեկ անգամ շեշտեց, այն կարևոր ուղղությունը որը պետք է ընդգրկված լինի մեր բոլորիս գործոնեության ընթացքում՝ դա Արցախն է, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Ազգային Ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Մենք ևս մեկ անգամ հասկացանք, որ ՀՀ իշխանության համար դեռևս գերակա չեն այն խնդիրները որոնք վերաբերվում են անվտանգությանը, պաշտպանությանը, Զինված ուժերին, բանակին և Արցախին։ Եվ ակնհայտ է, որ բոլոր նիստերը, որոնք մենք նախաձեռնել էինք իր արդյունքը ստացավ և այսօրվա իշխանությունների սցենարով չընթացավ այն ամենը, ինչին ձգտում էին»,- ասաց նա։
Անդրադառնալով իր դեմ ներկայացրած միջնորդություններին խմբակցության ղեկավարը ասաց, որ միջնորդագրերի ներկայացմանը չեն մասնակցել, որովհետև կարծում են, որ բոլոր այդ գործերը վաղեմության ժամկետն անցած են և եթե իրենք ստորագրեին այդ միջնորդությունները չէին լինի, իսկ իրենք մերժել են ստորագրել միջնորդությունը, քանի որ գտնում են, որ մեղավոր չեն․
«Այդ գործերը շինծու են։ Որևիցե շահ որևիցե հարցում մենք չենք ունեցել և որևիցե շրջանակի հետ մենք պայմանավորվածություններ չենք ունեցել։ Չենք մասնակցել նիստին նրա համար, որովհետև գիտենք, որ այս իշխանությունների օրոք առաջնահերությունները, անվտանգային խնդիրները գերակա չեն, այլ այն իրականացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար։ Չենք մասնակցել նաև նրա համար, որովհետև մեծամասնությունը ինչպես մնացած բոլոր հարցերը դակելու է և մենք պատասխանատու չենք այսօրվա այս իշխանությունների առջև։ Հիմա մեղադրանքը առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում։ Մենք մեր անմեղությունը կապացուցենք այնտեղ և կներկայացնենք մեր հանրությանը։ Ինչ վերաբերվում է գործին․ նախ այնտեղ զորամաս չէ։ Հենց մի քանի անգամ զորամաս անվանելով իշխանությունը փորձում է շեղել մեր մեր հանրության ուշադրությունը։ Դրանք հին շահագործումից դուրս գտնվող հողամաս և ավերված շինություններ են։ Դրանք ավելորդ ծախսերի աղբյուր են դրանք եղել, դրանց պահպանման համար ավելի մեծ ծախսեր էր իրականցվում, քան իրենց հիմնական գներն էին։ Մեղադրանքը մենք չենք ընդունում, մանավանդ որ դատախազության կողմից ներկայացվածը ոչ թե միջնորդություն էր, այլ մեղադրանք, իսկ մեղադրանք իրականացնում են իրավապահ մարմինները, որոնց առաջ էլ մենք պատասխանատու ենք լինելու»,- ասաց նա։